Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից 
իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքների հասցեագրմանն ուղղված ՄԱԶԾ աջակցության համար և կարևորել զարգացման գործընկերների հետ համագործակցությունը երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:

Անդրադարձ է կատարվել էներգախնայողության, թվայնացման և հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ուղղություններով համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին:

Երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերով ՄԱԶԾ ազգային ծրագրային նոր փաստաթղթի մշակման աշխատանքների ընթացքում թիրախային ուղղությունների մշակումն ու նախանշումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]